211652_close_icon
views-count3740 դիտում article-date 10:17 14-03-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում մարտի 14-ին

1839 թ. - անգլիացի գիտնական Սըր Ջոն Հերշելը Լոնդոնի Թագավորական Միությունում կարդացած դասախոսության ժամանակ առաջի անգամ օգտագործեց լուսանկարչություն բառը: 1933 թ. - Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ներկայիս Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը վերանվանվեց Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1948 թ. - ծնվել է Ալբերտ Ստեփանյանը, հայ պատմագետ, թարգմանիչ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 1978 թ. - ստեղծվեց Սևան ազգային պարկը: 1980 թ. - ծնվել է Նելլի Ուվարովան, թատրոնի և կինոյի ռուսական հայազգի դերասանուհի, Յախոնտովի և Սմոլենսկու անվան մրցույթների դափնեկիր: 1984 թ. - մահացել է Հովհաննես Շիրազը, հայ մեծագույն բանաստեղծներից մեկը (ծն. 1914 թ.): 1990 թ. - Միխայիլ Գորբաչովը ընտրվեց ԽՍՀՄ նախագահ: 1994 թ. - թողարկվեց Լինուքսի առաջին տարբերակը: 2013 թ. - մահացել է Արամայիս Սահակյանը, հայ գրող, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս (ծն. 1936 թ.):

Նմանատիպ նյութեր