Գերմանիա. «Բորուսիան» ետ չմնաց «Բավարիայից». Տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Մայնցի» նկատմամբ:
Դորտմունդցիները ամբողջ խաղի ընթացքում բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին, բայց միայն Ռոյսին ու Կագավային հաջողվեց գրավել մրցակցի դարպասը:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց մինչև 85-րդ րոպեն:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» 61 միավորով շարունակում է ընթանալ 2-րդ տեղում և 5 միավորով ետ մնալ Մյունխենի «Բավարիայից»:
Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր
«Բորուսիա» - «Մայնց»՝ 2:0
Գոլերը` Ռոյս, 30, Կագավա, 73