Ավտովթար Երևանում բախվել են Mercedes-ն ու Hyundai-ը. կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` մարտի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` մարտի 12-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 01:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում` «Տիտան» բենզալցակայանի դիմաց Երևանի բնակիչ, 38-ամյա Արտյոմ Արևշատյանը իր վարած Mercedes Benz Vito մակնիշի 76 DD 100 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 51-ամյա Մարտին Մարգարյանի վարած Hyundai մակնիշի 809 OZ 61 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորուհի, 32-ամյա Մերի Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկույթուններով` դեպքի վայրում Ա. Արևշատյանը հայտարարել է, որ ինքը աշխատում է «Բաց Սերվիս» ՍՊԸ-ում` տնօրեն, իսկ մյուս վարորդ` Մ. Մարգարյանը աշխատում է «Գրիգ Նաս» ՍՊԸ-ում:
[color=#EF2929]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները ՝ Սմբատ Պետրոսյանի