107595 դիտում
10:06 01-05-2019
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Hyundai-ը, Hyundai-ն էլ տապալել է գազախողովակը. կան վիրավորներ. վարորդներից մեկը եղել է խմած. դեպքի վայր է ժամանել Երևանի ԳԳՄ գլխավոր տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 50-ամյա Ավետիք Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի 35 FT 664 համարանիշի և 25-ամյա Շահեն Շահինյանի վարած Hyundai մակնիշի 15 TO 015 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Hyundai ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և մոտ 100 մետր կանաչ գազոնի վրայով առաջ ընթանալով՝ բախվել է բազալտե քարերին և հայտնվել ոչ երթևեկելի գոտում։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով վնասվել էր գազախողովակը և գազի արտահոսք էր սկսվել ու օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները՝ տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ դադարեցրեցին գազի արտահոսքը և տեղում սկսեցին վթարի հետևանքների վերացման աշխատանքներ կատարել։
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ։
Գ. Կիրակոսյանի որոշմամբ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ Hyundai-и վարորդ Շ. Շահինյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Կարմիր բերետները»։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2149 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)