211652_close_icon
views-count3272 դիտում article-date 21:43 12-03-2016

Չարենցյան ոգով. միջոցառումներ` նվիրված բանաստեղծի ծննդյան օրվան

Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Ավանդույթի համաձայն` այդ օրը, ժամը 12:00-ին, Ե. Չարենցի հուշահամալիրի մոտ կմեկնարկի գրական-գեղարվեստական միջոցառումների շարքը: Թանգարանի աշխատակազմը, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչներ, Ե. Չարենցի անվան և հանրակրթական այլ դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները, ինչպես նաև մտավորականներ, չարենցյան պոեզիայի սիրահարներ ծաղիկներ կդնեն բանաստեղծի հուշահամալիրի առջև: Նույն օրը, ժամը 13:30-ին, Ե. Չարենցի տուն-թանգարանում կկայանա երեխաների ազգային տարազների ցուցադրություն, որը կուղեկցվի «Նուբար» ազգագրական երգի-պարի համույթի համերգով:

Նմանատիպ նյութեր