Չարենցյան շնչով. միջոցառումներ` նվիրված բանաստեղծի ծննդյան 117-ամյակին
Մարտի 13-ին, ժամը 12:00-ին, Եղիշե Չարենցի հուշահամալիրի մոտ կմենարկի գրական-գեղարվեստական միջոցառումների շարք՝ նվիրված Ե. Չարենցի ծննդյան 117-ամյակին:
Նույն օրը Ե. Չարենցի տուն-թանգարանում կբացվի «Կոմիտաս և Չարենց» խորագրով ցուցահանդեսը. առաջին անգամ կցուցադրվի Կոմիտասի թաշկինակը /1913թ./ և այլ մասունքներ: Ցուցահանդեսը կուղեկցվի համերգով, կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները: Ժամը 15:30-ին կկայանա Ե. Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի իտալերեն թարգմանության շնորհանդեսը:
Միջոցառումների շարքը կազմակերպել են Ե. Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի գրողների միությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը: