Ավտովթար Երևանում. Մատենադարանի մոտ բախվել են Mitsubishi-ն և Toyota-ն վարորդներից մեկը պնդում էր,որ պատճառը եղել է տեղացող կարկուտը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 18:50-ի սահմաններում Կորյունի փողոցի վերջնամասում՝ Մատենադարանի մոտ իրար են բախվել Mitsubishi մակնիշի 34 DU 556 համարանիշի և Toyota մակնիշի 35 AF 119 համրանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները, որտեղ փաստի առթիվ անվարույթ նյութեր են նախապատրաստվում :
Toyota ի վարորդը ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին ասում էր, որ վթարի պատճառը եղել է տեղացող կարկուտը ինչի պատճառով ինքը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Mitsubishi-ին:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի