6411 դիտում
15:03 11-03-2016
Գեներալ Մանվել Գրիգորյանը՝ իր աներոջ մասին
ՀՀ Երկրապահ Կամավորականների միության, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի ու երիտասարդ երկրապահների և անձամբ իմ անունից խորը ցավակցություն եմ հայտնում Ամիրյանների ընտանիքին՝ Հովհաննես Ամիրյանի կապակցությամբ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Զորավար, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, ԱԺ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հոր մահվան կապակցությամբ ցավակցական խոսքը ներկայացնում է ստորեւ.
«Հովհաննես Ամիրյանն իր գործունեությամբ, ապրած կյանքով ապացուցեց, որ հայրենիքին, ընտանիքին նվիրված անձնավորություն է: Հպարտությամբ պիտի նշեմ, որ Հովհաննես Ամիրյանը արժանի հետնորդներ ունի, հրաշալի զավակներ, ովքեր ամեն ինչ անում և անելու են իրենց հոր, գերդաստանի անունն ու պատիվը բարձր պահելու համար: Հովհաննես Ամիրյանի զավակները հերոսական ճանապարհ են անցել Արցախյան պատերազմի տարիներին, այսօր էլ Երկրապահ կամավորականների միության վարչության անդամներ են, կառույցի պատասխանատուներ՝ ցանկացած պահի պատրաստ ողջ կարողություններն ու հնարավորությունները ծառայեցնել հայ ազգի, Հայաստան պետության շահերին:
Հովհաննես Ամիրյանի դուստրը՝ Նազիկը, կանգնած է եղել հայ ազատագրական շարժման ակունքներում, եղել է առաջին ազատամարտիկներից մեկը, անձամբ ինձ հետ լուրջ ճանապարհ է անցել լեգենդար 5-րդ բրիգադի կազմում, ընդհուպ եղել է բրիգադի թիկունքի պետ: Նազիկ Ամիրյանը նաեւ հայոց բանակի հիմնադիրներից է՝ մեր բանակի առաջին կին գնդապետը: Նազիկ Ամիրյանն այսօր էլ էական դերակատարում ունի հայկական սպորտի զարգացման, պատանի, երիտասարդ երկրապահների հայրենասիրական դաստիարակության հարցերում:
Եվս անգամ ցավակացում եմ Ամիրյանների ընտանիքին, մտերիմներին, ընկերներին, մաղթում եմ ուժ և համբերություն»:
Հիշեցնենք, որ Հ. Ամիրյանը մահացել է երեկ՝ մարտի 10-ին:
Նմանատիպ նյութեր
3011 դիտում
15:38 19-06-2015
Հո «օդինոկի վոլկ» չե՞ն եղել. գեներալ Մանվել Գրիգորյանը՝ կարգավիճակ չունեցող ազատամարտիկների մասին
Այս բաժնից
1084 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
928 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը