211652_close_icon
views-count2975 դիտում article-date 15:38 19-06-2015

Հո «օդինոկի վոլկ» չե՞ն եղել. գեներալ Մանվել Գրիգորյանը՝ կարգավիճակ չունեցող ազատամարտիկների մասին

Մարտական գործողությունների բոլոր մասնակիցները կամ ջոկատներով կամ բանակի համակարգում են կռվել: Հո «օդինոկի վոլկ» չե՞ն եղել, որ միայնակ կռվեն: Այս մասին այսօր ԱԺ-ում «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ արձագանքեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին ուղղված ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցին: Շուշան Պետրոսյանը բարձրաձայնում էր, որ կան ազատամարտիկներ, ովքեր մինչեւ կանոնավոր բանակի ստեղծումը մասնակցել են պատերազմին, բայց կարգավիճակ չեն ստացել կամ փաստաթղթերն այրվել են և մարտական ընկերներն էլ չկան, որ հաստատեն նրանց մասնակցությունը եւ չեն կարողանում օգտվել այն արտոնություններից, որոնցից օգտվում են ԵԿՄ-ականները եւ հետաքրքրվեց, թե ինչպես կարող են օգնել նման մարդկանց: Արա Նազարյանն էլ ասաց, որ նման կարգավիճակ տվող հանձնաժողովի կազմում հրավիրվում են եւ ջոկատի հրամանատարներ եւ ազատամարտի մասնակից հեղինակավոր անձնավորություններ, ովքեր միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ժամանակ հաստատում են ազատամարտին մասնակցած եւ կարգավիճակ չունեցող ազատամարտիկների մասնակցության մասին:

Նմանատիպ նյութեր