211652_close_icon
views-count18734 դիտում article-date 13:22 11-03-2016

Ողբերգական ավտովթարից մահացած պայմանագրային զինծառայող Ռուսլանի եղբայրներին, ովքեր նույն մեքենայում են եղել, դեռ չեն հայտնել եղբոր մահվան մասին

Երեւան-Մեղրի ավտոճանապարհին վթարի ենթարկված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մահացած ուղեւորներից պայմանագրային զինծառայող Ռուսլան Հարությունյանը Սիս գյուղից էր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիսի գյուղապետ Արմեն Եղյանը: Նրա խոսքով, Ռուսլանի հետ են եղել նաեւ նրա երկու եղբայրները, ովքեր եւս պայմանագրային զինծառայող են: Նրանք գտնվում են հիվանդանոցում և այս պահի դրությամբ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ռուսլանը ամուսնացած չէր: Այսօր նրա հոգեհանգիստն է, վաղը՝ հուղարկավորությունը: Գյուղապետի խոսքով՝ ընտանիքը չի համակերպվում Ռուսլանի կորստի հետ: Անգամ հիվանդանոցում գտնվող եղբայրներին չեն հայտնել այդ նորությունը: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/10/79169/]հայտնել [/url]էր, որ մարտի 10-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: «Opel» մակնիշի 34 CC 745 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քյարքիի ոլորաններում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մոտ 350 մետր գահավիժելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Կարապետյանը, Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 35-ամյա Վահան Ղուկասյանը և Արարատի մարզի Սիս գյուղի բնաիչ, 30-ամյա Ռուսլան Հարությունյանը տեղում մահացել են, իսկ Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչներ, 28-ամյա Ռոման Հարությունյանը և 32-ամյա Արկադի Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից առաջին անհրաժեշտ բժշկական օգնությունը ցուցաբերելուց հետո նրանց տեղափոխել էին Երևան, քանի որ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ մահացած Ռ. Հարությունյանը վիրավորներ Ա. և Ռ. Հարությունյանների եղբայրն է, իսկ 3 մահացածներն ու 2 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր