1715 դիտում
13:33 11-03-2016
Հայաստանը ևս պատրաստվում է մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան
Ինչպես յուրաքանչյուր տարի, Հայաստանը պատրաստվում է տոնել մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: 2016թ. Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ շուրջ երկու ամիս շարունակ՝ մարտ և ապրիլ ամիսների ընթացքում, Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տեղի կունենան շուրջ 600 ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական և հանրակրթական միջոցառումներ: Սա բացառիկ ցուցանիշ է, որ երբևէ գրանցվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում: Միջոցառումներ են անցկացվելու մի շարք թանգարաններում, գրադարաններում, համալսարաններում, հանրակրթական, արվեստի ու երաժշտական դպրոցներում՝ ներգրավելով նաև երիտասարդությանը:
Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս մեծ իրադարձության կազմակերպմանն իրենց գործուն մասնակցությունն են բերել ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները և Հայաստանի համայնքների միությունը:
Հարկ է նաև նշել, որ երկամսյակի հագեցած ծրագրի ապահովման գործում իրենց զգալի ներգրավվածությունն են ունեցել Ֆրանկոֆոնայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Կանադայի և Լիտվայի դեսպանությունները՝ կազմակերպելով այս առիթով բազմազան միջոցառումներ:
Նմանատիպ նյութեր
1361 դիտում
10:18 09-05-2015
Այսօր Արցախում նշվող եռատոնին կմանակցի նաև Ռոբերտ Քոչարյանը. Ժամանակ
1111 դիտում
19:35 25-03-2015
Հայաստանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին
3620 դիտում
22:44 21-03-2018
Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
Այս բաժնից
1090 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
934 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը