3587 դիտում
22:44 21-03-2018
Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
Մարտի 19-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՖՄԿ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, հարյուրավոր հյուրեր:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն երկրների խմբի, այդ թվում Հայաստանի ակտիվ ջանքերով կազմակերպված միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի 2018թ. գագաթաժողովը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ:
Իր խոսքում դեսպան Չիտեչյանը կարևորեց Ֆրանկոֆոնիայի դերը, շեշտելով, որ այն համընդհանուր արժեքների՝ ներառյալ հումանիզմի, մշակութային ու լեզվական բազմազանության հանդեպ հարգանքի հիման վրա երկրներին միավորող կառույց է, ինչպես նաև հանձնառություն՝ ի նպաստ աշխարհում խաղաղության եւ անվտանգության ծառայությանը: Հայաստանի դեսպանը հակիրճ անդրադարձ կատարեց ս.թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին ու նախատեսված միջոցառումներին:
Նմանատիպ նյութեր
1063 դիտում
19:35 25-03-2015
Հայաստանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին
1273 դիտում
23:40 20-03-2019
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի կողմից կազմակերպված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում
Այս բաժնից
940 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
673 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1180 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան