1102 դիտում
19:35 25-03-2015
Հայաստանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին
Մարտի 23-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը: Միջոցառումներն անցկացվեցին կազմակերպության ֆրանկոֆոն երկրների խմբի ջանքերով, որի ակտիվ անդամ է հանդիսանում Հայաստանը:
Միջոցառումներին ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հարյուրավոր հյուրեր:
Ֆրանկոֆոնիայի օրվա շրջանակներում Հայաստանը մասնակցեց ֆրանկոֆոն երկրների մայրենի լեզուներում ֆրանսերենից փոխառությունների խաղին: Միջոցառմանը մասնակցեցին նաև Անդորրայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Շվեյցարիայի և Սենեգալի պատվիրակությունները:
Նույն օրը` երեկոյան, տեղի ունեցավ ֆրանկոֆոն երկրների ազգային հեքիաթների բեմադրությունների ներկայացում՝ Հայաստանի, Կանադայի, Հունաստանի, Լիտվայի, Բուրկինա Ֆասոյի, Դոմինիկյան Հանրապետության, Թունիսի, Վիետնամի և Ուրուգվայի մասնակցությամբ:
Հայաստանը ներկայացնող թատերական խմբակը ցուցադրեց Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան» ստեղծագործության բեմադրությունը:
Միջոցառումներին զուգորդեց մասնակից երկրների ավանդական ուտեստների համտեսման արարողությունը, որի ընթացքում «Հայաստանի դեսպանության բարեկամներ» միության կողմից հյուրերին ներկայացվեց հայկական ավանդական խոհանոցը:
Նմանատիպ նյութեր
3605 դիտում
22:44 21-03-2018
Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
1297 դիտում
23:40 20-03-2019
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի կողմից կազմակերպված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը