4105 դիտում
10:21 11-03-2016
Նախկին պատգամավորը սնանկացման եզրին է. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Երբեմնի, ինչպես իր մարզում է հայտնի՝ «փողին փող չասող» «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի, «Մաքս» կոնցեռնի սեփականատեր, հայտնի գործարար, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը հայտնվել Է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ։ Մեկը մյուսի հետևից դատի են տալիս գործարարին, և ընդհանրապես, շրջանառվում են խոսակցություններ, որ նա հայտնվել Է սնանկացման շեմին։ Նույն խոսակցությունները նաև նման ընթացք են ստացել՝ ասում են, Խ.Մանուկյանը ժամանակին այնքան մարդու է վատություն արել, տնից-տեղից զրկել, որ տեղին Է նման վիճակում հայտնվելը։
Այնուամենայնիվ, որքանո՞վ են իրականությանը մոտ այս լուրերը։ Պարզաբանումներ փորձեցինք ստանալ Խաչիկ Մանուկյանից, ով, սակայն, ինչպես սպասում Էինք, կտրականապես հրաժարվեց որևէ բան ասելուց՝ նկատելով.
- Ես ցանկություն չունեմ խոսելու։ Իսկ ինչ վերաբերում է դատերին, ֆինանսական խնդիրներին, սպասեք՝ կտեսնենք։ Ինձ այլևս, խնդրում եմ, մի անհանգստացրեք»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3251 դիտում
14:45 10-06-2015
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը չի ներկայացել դատարան, ինչը վրդովեցրել է սնանկացման եզրին կանգնած գործարարին
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1024 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան