211652_close_icon
views-count4153 դիտում article-date 15:13 17-06-2014

Սնանկացման եզրին կանգնած գործարարը «նստել է թախտին, սպասում է բախտին», իսկ Աշոտ Սուքիասյանին այս ամիս կարտահանձնեն Հայաստանին

Վրաստանի Արդարադատության նախարարը մակագրել է «օֆշորային» սկանդալի մեջ մեղադրվող գործարար Աշոտ Սուքիասյանին Հայաստանին արտահանձնելու դիմումը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի գործողությունների հետևանքով սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ մինչեւ հունիսի 22-ը Աշոտ Սուքիասյանը կլինի Հայաստանում: «Այս պատմությանը այնպիսի զավեշտի է վերածվել, որ այն անեկդոտն է արձել, երբ ուսանողուհին քննություններից կտրվում է, հարցնում են, թե՝ բա ի՞նչ ես անելու, ասում է, ի՞նչ պետք է անեմ, նստելու եմ թախտին, սպասեմ բախտին»: Հիմա նույն իրավիճակը նաեւ ինձ մոտ է. նստել եմ թախտին, սպասում եմ բախտին»,- համեմատեց Փայլակ Հայրապետյանը: Մինչեւ այդ հայտնել էինք, որ «Օֆշորային» սկանդալի մեջ մեղադրվող գործարար Աշոտ Սուքիասյանը Թբիլիսիի կենտրոնական դատարանին միջնորդել է, որպեսզի իրեն արտահանձնեն Հայաստան, ինչն էլ դատարանը բավարարել է: Հայտնել էինք նաեւ, որ ըստ Փ. Հայրապետյանի խարդախության սցենարը սկսել է գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փայլակ Հայրապետյանը ընդգծեց, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել է, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։ Հայաստանի ոստիկանությունը սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:

Նմանատիպ նյութեր