211652_close_icon
views-count1982 դիտում article-date 13:41 10-02-2016

Տոմաս Տուխել. Մենք գրեթե իդեալական հանդիպում անցկացրեցինք

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Գերմանիայի Գավաթի 1/4 եզրափակիչում «Շտուտգարտի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/10/76674/]հաղթանակը[/url] (3:1): «Հիանալի հանդիպում էր, լարված, ինչպես և սպասում էինք: Մենք գերիշխում էինք առաջին խաղակեսում և կարողացանք մարել մրցակցի հակահարձակումները: Ընդմիջումից հետո մենք մրցակցին մի քանի հնարավորություն տվեցինք: Մենք կարող էինք երրորդ գոլն ավելի շուտ խփել, սակայն հաշվի առնելով եղանակային պայմանները, մենք գրեթե իդեալական հանդիպում անցկացրեցինք: Այժմ մենք պետք է վերականգնենք մեր ուժերը «Հանովերի» հետ խաղից առաջ, ժամանակ շատ ունենք», ասել է Տուխելը: Հիշեցնենք, որ այդ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձավ «Բորուսիայի» երրորդ գոլի հեղինակը:

Նմանատիպ նյութեր