Տոմաս Տուխել. «Բորուսիան» լավ խաղաց, բայց ցավոք, երկու անգամ բաց թողեցինք առավելությունը
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Շալկեի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/10/82042/]հանդիպումը[/url] (2:2):
1-ին խաղակեսում մենք բավական պասիվ էինք գործում: Ընդմիջումից հետո մենք սկսեցինք ավելի լավ գործել, մի քանի վտանգավոր հարված կատարեցինք և լավ ֆուտբոլ ցուցադրեցինք:
2-րդ խաղակեսը դիտարժան ստացվեց, սակայն ցավոք սրտի, մենք երկու անգամ բաց թողեցին հաշվի առավելությունը: Հետո մենք 2-3 պահ ունեինք հաղթական գնդակը խփելու համար, բայց դա մեզ չհաջողվեց», ասել է Տուխելը: