Մինչ 2050 թվականը Երկիր մոլորակի բնակչության մոտ կեսը ձեռք կբերի կարճատեսություն
                        Սինգապուրցի  և ավստրալիացի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունները  ցույց են տալիս, որ մինչ 2050 թվականը Երկիր մոլորակի բնակչության մոտ կեսը ձեռք կբերի կարճատեսություն:
 Հետազոտությանը մասնակցել են 2 միլիոն մարդ` քաղաքային և գյուղական բնակավայրերից: 
Նրանց վերաբերյալ տվյալները հավաքվել և հետազոտվել են 1995 թվականից սկսած մինչ 2010 թվականը: 
Արդեն 2000 թվականին կարճատեսություն ուներ բնակչության մոտ 23 %-ը, իսկ 2050 թվականին այդ թիվը կհասնի 50 %-ի:
 Ըստ գիտնականների, կարճատեսության աճի պատճառը ինովացիոն տեխնոլոգիաներն են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

