Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհակալագրեր հանձնվեցին ֆիզկուլտուրայի ուսուցիչներին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ և բարեխիղճ ու լավ աշխատանքի համար այսօր շնորհակալագրեր է հանձնել հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցչուհիներին և նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցների մարզիչ-մանկավարժներին:
Նախարարը շնորհավորել է կանանց գարնանային տոների մեկնարկի կապակցությամբ, մաղթել նրանց ամենայն բարիք, հաջողություններ և կանացի անսահման երջանկություն:
«Այսօր մենք երախտագիտության խոսք ենք ուղղում մեր ուսուցչուհիներին և մարզիչ-մանկավարժներին, որոնք մեծ նվիրումով են աշխատում՝ ֆիզկուլտուրայի և սպորտի նկատմամբ իրենց սերը փոխանցելով երեխաներին: Ֆիզկուլտուրա նաև նշանակում է առողջ ապրելակերպ և առողջ սերունդ, հետևաբար նաև՝ մեր հայրենիքի արժանի քաղաքացի, քաջ ու անվախ զինվոր կամ ընտանիքի առողջ մայր: Վստահ եմ, որ դուք այս ամենի գիտակցումով եք մոտենում ձեր գործին»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանը:
Նախարարության շնորհակալագրերով պարգևատրվել են Երևանի N 7, 59, 68, 130, 188 և 199 հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցչուհիներ Ռուզաննա Քերովբյանը, Թամարա Խայանը, Սուսաննա Վարդանյանը, Գայանե Խաչատրյանը, Վեներա Միրզոյանը, Ալվարդ Մանուկյանը, ինչպես նաև Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 2 մարզադպրոցի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը, Գյումրու սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գոհար Մելիքյանը, Ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի փոխտնօրեն Սուսաննա Թադևոսյանը, Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ուսմասվար Աննա Այվազյանը, Երևանի
հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Նորա Նիկողոսյանը, Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Հասմիկ Դավիդյանը:


