211652_close_icon
views-count1881 դիտում article-date 14:27 10-03-2016

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ.-ի ազգային ծրագիրը կգործի նաև սահմանամերձ գյուղերում

Կառավարությունը մշակում է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ.-ի ազգային ծրագիր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկլացրել է ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: Ըստ նրա, թեև Հայաստանում վերջին տարիներին 2.3 անգամ կրճատվել է անպտղությունը, բայց ընդհանուր առմամբ կա 14.9%-անոց անպտղության ցուցանիշ: Իսկ անպտղության մոտ 70-% դեպքերում պատճառը կանայք են։ Նախորդ տարեվերջից Հայաստանում սկսվել է սահմանամերձ գյուղական համայնքներում վերարտադրողական խնդիրները լուծելու ծրագիր, մասնավորապես՝ անպտուղ զույգերին հնարավորություն է տրվում օգտվել արտամարմնային բեղմնավորմամբ երեխա ունենալու հնարավորությունից։ Ծրագիրը մեկնարկել է դեկտեմբերից, ներկայումս հերթագրված զույգերիվ 30-ն արդեն ընտրված են: Նրանք պետք է լինեն ՀՀ քաղաքացի, մշտական բնակություն ունենան Հայաստանում և բնակվեն սահմանապահ համայնքներում։ Հիմնականում նախապատվությունը տրվում է մինչև 40 տարեկան զույգերին: Ըստ ԱՆ հաշվարկների` այս ծրագրերի շրջանակում կարող են 1500-2000-ով ավելանալ երեխաների ծնունդները։ Ըստ բժշկուհու՝ այսօր կանայք զգուշությամբ են վերաբերվում աբորտին և փորձում են չունենալ անցանկալի հղիություն: Հիշեցնենք, որ ըստ գործող օրենսդրության` ցանկացած կին մինչև հղիության 12 շաբաթն իրավունք ունի դիմել և ընդհատել հղիությունը:բ Սակայն հիմա բժիշկները նրան 3 օր են տալիս և այս ընթացքում փորձում են հոգեբանորեն ազդել նրանց վրա:

Նմանատիպ նյութեր