211652_close_icon
views-count947 դիտում article-date 14:55 10-03-2016

Մեղադրյալը հայտնել է կաշառք պահանջելու և իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալներ. հարուցվել է քրգործ

Շիրակի մարզի ավագ դատախազի զեկուցագրի ուսումնասիրությամբ պազվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողները 2015 թվականի դեկտեմբերի 28-ին ժամը` 00:10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են քաղաքացի Գեղամ Ն.-ի կողմից վարած «Պեժո» մակնիշի ավտոմեքենան, սակայն վերջինս, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջներին, հայհոյել և քաշքշել է վերջինիս ու հեռացել: Նույն օրը` ավելի ուշ, Գեղամ Ն.-ն վերադարձել է և բռունցքով հարվածել ոստիկանի դեմքին, որից հետո ոստիկանության ծառայող Ջ. Գ.-ն գործընկերոջ հետ միասին նրան բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունոմ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ և 258-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Գեղամ Ն.-ին մեղադրանք է առաջադրվել` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Այնուհետև մեղադրյալ Գեղամ Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցով իր ավտոմեքենայով երթևեկելիս ճանապարհային ոստիկանության ծառայողները մեքենան կանգնեցնելու ազդանշան են տվել, որից հետո ճանապարհային ոստիկանության ծառայողն իրեն մեղադրել է ալկոհոլային հարբածության վիճակում մեքենան վարելու մեջ և այդ հանգամանքը չարձանագրելու համար իրենից պահանջել է 30 հազ. ՀՀ դրամ կաշառք, սակայն մերժում ստանալով, իր հասցեին հայհոյանքներ է հնչեցրել և բռնություն կիրառել իր նկատմամբ: Ավելի ուշ ինքը կրկին հանդիպել է նույն ճանապարհային ոստիկանին և պահանջել է արձանագրել խախտումը, սակայն վերջինս կանչել է իր գործընկերոջը և նրա հետ միասին, իր նկատմամբ բռնություն գործադրելով, ստիպողաբար նստեցրել են ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան և տեղափոխել ոստիկանության բաժին: Հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից ակնհայտ ապօրինի անգործության համար կաշառք պահանջելու և Գեղամ Ն.-ի նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր