Ցույցերի ընթացքում ոստիկանների կողմից Արծվիկ Մինասյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Երեւանում իրականացվող խաղաղ ակցիաների ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ֆրանսիայի հրապարակին հարող տարածքում՝ մայիսի 18-ին, մեծ թվով կարմիրբերետավորներ հարձակվում Մինասյանի վրա ու քաշքշելով, հրմշտելով նստեցնում ոստիկանական մեքենան, ապա հանում մեքենայից։