211652_close_icon
views-count4359 դիտում article-date 10:58 10-03-2016

Առաջին դեպքը չէ, երբ հակառակորդ երկիրն իր զինվորներին ոչխարների հետ է համեմատում. ԼՂՀ ՊՆ

Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 850 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշված վստահության ներդրման միջոցառումներից, ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է միտումնավոր սրել իրադրությունն առաջնային գծում, այլև ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակ են բացում խաղաղ բնակիչների ուղղությամբ և նույնիսկ "վտանգ են տեսնում ոչխարների հոտի մեջ": ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, որը շուրջ 20 տարի ստիպված է իր ուսերի վրա կրել Ալիևների ռեժիմի ծանր բեռը: Իսկ ինչ վերաբերում է ոչխարների հոտին, ապա սա առաջին դեպքը չէ, երբ հակառակորդ երկիրն իր զինվորներին ոչխարների հետ է համեմատում, ինչի վերաբերյալ համացանցում կան համապատասխան ձայնագրություններ: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր