Իրարից նեղանալ, խանդ, կոկետություն` այլ երիտասարդների հետ. Բորիս Նավասարդյանը` հայ-ռուսական հարաբերությունները համեմատում է աղքատ երիտասարդի ու հարուստ, «կապրիզնի» օրիորդի սիրո պատմության հետ
Հայ-ռուսական հարաբերությունները շատ նման են Ստենդալի «Կարմիր և սև» վեպին, որտեղ կան սեր, խանդի տեսարաններ, կոկետություն այլ երիտասարդների հետ և ողբերգական ավարտ: Այսօր հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների թեմային առչվող քննարկմանը հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Այս հարաբերությունները, որոնք կարծես թե սեր էին, բայց այդ սերը ոչ մի տեղ չէր տանում և լի էր այնպիսի հիվանդագին դրսևորումներով՝ խանդի տեսարաններ, իրարից նեղանալ, կոկետություններ այլ երիտասարդների հետ»,-պատկերավոր ներկայացրեց ԵՄ նախագահը: