Նավթի համաշխարհային գները նվազում են
Միջազգային շուկայում նավթի գների անկում է կրկին գրանցվել, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով լոնդոնյան և նյույորքյան բորսաների տվյալներին:
Այսպես, Լոնդոնի ICE Futures բորսայում այսօր Brent էտալոն նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,41 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 40.90 ԱՄՆ դոլար:
Ինչ վերաբերում է տեխասյան WTI տեսակի նավթին, ապա նրա ապրիլյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում ընկել է 0,18 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 38.22 ԱՄՆ դոլար: