Չինաստանն արգելել է հյուսիսկորեական նավերին իր նավահանգիստներ մտնել
Չինաստանը արգելել է Հյուսիսային Կորեային պատկանող նավերին իր նավահանգիստներ մտնել, տեղեկացնում է BBC-ն:
Հաղորդվում է, որ Չինաստանի ԱԳ նախարարն այդ որոշման մասին հայտնել է Պեկինում անցկացվող երկրի կոմկուսակցությունների տարեկան հավաքի ժամանակ:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջերս է ընդունել բանաձև, որով խստացվել են Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն այն բանի համար, որ այդ երկիրը միջուկային փորձարկում էր իրականացրել և հրթիռներ արձակել: