Թուրքիան չի թույլատրել ՆԱՏՕ-ի նավերին մտնել իր ջրային տարածք
Թուրքիայի իշխանությունները չեն թույլատրել Հյուսիսատլանտյան դաշինքի նավերին անցնել Էգեյան ծովի թուրքական ջրային տարածքով, հայտնում է vestnikkavkaza.ru-ն:
Նշվում է, որ նավերը պետք է անօրինական միգրացիայի կանխման օպերացիաներ իրականացնեին:
Թուրքական կողմը «պարզաբանել է» իր որոշումը՝ ասելով, թե նավատորմի հրամանատարը պետք է վերադառնա Անկարա, որպեսզի տվյալներ ներկայացնի նավերի գտնվելու վայրի մասին: