67204 դիտում
22:47 09-03-2016
Սահմռկեցուցիչ դեպք Կոտայքի մարզում. 37-ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել հորեղբոր աղջկան` դեմքը ամբողջովին վնասելով
Քիչ առաջ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Քանաքեռավան գյուղի բնակչուհի, 21-ամյա` 2 երեխաների մայր Ռուզան Խուդոյանը: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել դեմքի և ձեռքերի սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով:
Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և նույն վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ Արա Պողոսյանը:
Ոստիկաններին ու քննիչներին հիվանդանոցում հայտնել են, որ տուժածը կատարվածի վերաբերյալ ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և այս պահին վիրահատարանում է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզել են հանցագործության վայրը, որտեղ էլ Հ. Հակոբյանի գլխավորությամբ տեղազննություն է կատարվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են տուծած կնոջ հորեղբոր տղային` 37-ամյա Ազիզ Խուդոյանին:
Նմանատիպ նյութեր
3528 դիտում
20:20 09-12-2015
Դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած երիտասարդի դեմքը արձանագրել է տեսախցիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ