Երևանի պատմության թանգարանում կբացվի Նուռի «ԵրևանՈՒՀԻ» ցուցահանդեսը
Հարգելի´ համաքաղաքացիներ,
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մարտի 10-ին` ժամը 17:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում կանանց միամսյակի շրջանակում կբացվի քանդակագործ, նկարիչ, դիզայներ Նուռի «ԵրևանՈՒՀԻ» խորագրով աշխատանքների ցուցահանդեսը:
Իր տեսակով բացառիկ այս ցուցադրությանը կարող եք ծանոթանալ առաջիկա մեկ ամսվա ընթացքում՝ այցելելով Երևանի
պատմության թանգարան: