ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել
Այսօր՝ մարտի 9-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Ոստիկանության մայոր Անդրանիկ Մելոյանը ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել է Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի պետի օպերգծով տեղակալ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ Խորեն Բարխոյանը ազատվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի պետի օպերգծով տեղակալ: