211652_close_icon
views-count14968 դիտում article-date 12:19 06-06-2016

Արդեն 2 տարի է, սիրված հրամանատար Սմբատ Այվազյանը ֆիզիկապես մեզ հետ չէ. ովքե՞ր են շարունակում նրա կիսատ թողած գործը և նրա որ երազանքն են փորձում իրականացնել

Հունիսի 8-ին կլրանա 2-րդ տարին, ինչ արցախյան պատերազմի մասնակից, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանը ֆիզիկապես մեզ հետ չէ, սակայն, ինչպես նշում են նրա ընկերները, նա ոչ միայն բոլորի սրտում է, այլ բոլորը մեկ մարդու պես շարունակում են նրա կիաստ գործը Արցախում: Ս. Այվազյանի ընկերները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում նշեցին, որ ապրիլի 2-ից սկսած հակառակորդի սանձարձակ ոտնձգություններից նրա տղաները՝ Հովհաննեսն, Արմանը և ջոկատի տղաները առաջնագծում ոչ միայն պաշտպանեցին հայրենի սահմաններն ու կանգնեցին զինվորի կողքին, այլև շարունակեցին սիրված հրամանատարի գործը: Միաժամանակ նշում էին, որ Ս. Այվազյանի երազանքն էր Արցախը տեսնել ազատ և անկախ, որ անգամ պատերազմից հետո Սմբատ Այվազյանը երբեք կապը չի կտրել ջոկատի տղաների ու նրանց ընտանիքների հետ ու միշտ հանդիպելու, հավաքվելու առիթներ է ստեղծել , բայց արդեն 2-րդ տարին է, ինչ ընկերները սիրված հրամանատարին հիշատակելու համար մեյտեղվում են Եռաբլուրում: Ահս մանգամ էլ հերթական անգամ՝ հունիսի 8-ին, նրա մահվան օրը կհավաքվեն ժամը 13-ին Եռտաբլուրում՝ հարգանքի տուրք մատուցելով Հիշցենք, որ Այվազյանը 2 տարի առաջ մահացավ Ֆրանսիայում հիվանդության պատճառով:

Նմանատիպ նյութեր