Դարպասապահը չլսեց Պիրլոյին ու պատժվեց. տեսանյութ
Ուշագրավ դրվագ է տեղի ունեցել ԱՄՆ-ի MLS-ի առաջնության «Նյու-Յորք Սիթի»-«Չիկագո Ֆայր» (4:3) հանդիպման ժամանակ:
«Չիկագոն» 11մ. հարվածի իրավունք է ստացել, որի իրացման ժամանակ «Նյու-Յորքի» իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն իր թիմի դարպասապահ Ջոշուա Սոնդերսի հուշել է, թե որ ուղղությամբ է մրցակցի հարձակվողը հարվածելու:
Սակայն դարպասապահը ականջալուր չի եղել լեգենդար ֆուտբոլիստին ու գոլ է բաց թողել: