Կապանցին չլսեց իր համայնքապետին․ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը Կապանում է․ Aravot.am
Ամեն տարի, օգոստոսի նախավերջին շաբաթ օրը Սյունիքի մարզկենտրոն Կապանը նշում է իր հիմնադրման օրը։ Օգոստոսի 21-ին Կապանում տոն է՝ համայնքապետարանը բազմաթիվ միջոցառումներ է նախաձեռնել։
Կապանում է նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Նա առավոտյան Բաղաբուրջի սարահարթի պանթեոնում էր, ուր ամփոփված են արցախյան բոլոր պատերազմներում զոհվածների աճյունները։ Ծաղկադրման արարողությունից հետո Aravot.am-ը մի քանի հարց ուղղեց Դավիթ Դանիելյանին։
Կապանի տոնի միջոցառումներին պատգամավորը չի մասնակցի․ իր խոնարհումը բերեց բոլոր հերոսներին։ «Կապանի տոնը նշում ենք, բայց բոլորի սրտում տխրություն կա։ Շատ բացակա եղբայրներ ունենք այսօր»,–ասում է պատգամավորը։
Դավիթ Դանիելյանը մի քանի օր է, ինչ Կապանում է։ Հանդիպումներ է ունենում ընտրողների հետ, տեղական իշխանության ներկայացուցիչների հետ։ «Ծրագրեր ենք մշակում, առաջիկայում կներկայացնեմ դրանք, կապված են Սյունիքի սահմանամերձ համայնքների զարգացման հետ»,–նշում է ծննդով կապանցի օրենսդիրը։ Դավիթ Դանիելյանի հետ զրույցում անդրադարձանք նաեւ Կապանի համայնքապետարանում ստեղծված ճգնաժամին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Տեսանութը՝ Aravot.am-ի