Թուրքիան Եվրամիության խոստացած 3 մլրդ եվրոն միանգամից չի ստանա
Եվրամիությունը մինչև մարտի վերջը Թուրքիային կհատկացնի խոստացած 3 մլրդ եվրոյի 1/3 մասը: Որոշման մասին երեկ Բրյուսելում կայացած Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովում հայտնել է եվրոպական կողմը, փոխանցում է Ria Novosti-ն:
Թուրքիային նշված գումարը հատկացվում է միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի ծրագրի նախագծի շրջանակներում:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները ԵՄ-ից պահանջել էին 20 մլրդ եվրո, սակայն անմիջապես մերժում ստացել: Եվրահանձնաժողովն այդ գումարը չափազանց մեծ էր համարել և հայտարարել, որ կհատկացնի միայն 3 մլրդ:


