Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետը աշխատանքից ազատում Է ՀՀԿ-ականներին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արագածոտնի նորանշանակ ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ազատվել Է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի հավատարիմ օգնական Կարեն Տոնոյանից, որը մարզում մարզպետի տեղակալին հավասար համբավ ուներ։ Կարեն Տոնոյանի անունը մամուլում շատ Է հոլովվել։ Նրա պատճառով մարզպետարանի տարբեր պաշտոնյաներ մարզպետի առանձնասենյակում արժանացել են հանդիմանությունների, իսկ Սարգիս Սահակյանի ծննդյան տարեդարձերից մեկի ժամանակ Էլ Կարեն Տոնոյանը գյուղապետերի և մարզի դպրոցների տնօրենների շրջանում դրամահավաք Է կազմակերպել, որպեսզի մարզպետին նվեր անեն։
Գաբրիել Գյոզալյանի նորամուտով մարզպետի խորհրդական Ս. Վարդանյանը ևս ազատվել Է զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, որ Գաբրիել Գյոզալյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ ՀՀԿ-ՀՅԴ Քաղաքական հուշագրի ստորագրման արդյունքում։ ՀՀԿ-ական Սահակյանն այս պաշտոնը զբաղեցնում Էր 2009 թվականից»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։