4022 դիտում
09:49 08-03-2016
Լևոն Մկրտչյանը հրաժարվել է ժամանակին Արմեն Աշոտյանին սպասարկող թանկարժեք մեքենայից. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը, պարզվում է, հրաժարվել է ժամանակին Արմեն Աշոտյանին սպասարկող թանկարժեք մեքենայից և օգտվում է այն մեքենայից, «որն ի պաշտոնե հատկացված է նախարարին»։ Երիտհանրապետականներին էլ սա դուր չի եկել, ու նրանք Լևոն Մկրտչյանի քայլը գնահատել են որպես չստացված PR։
«ՉԻ» - Լևոն Մկրտչյանն, իհարկե, սիրուն բան չի արել, որ անուղղակիորեն իր նախորդին մեղադրել է անհարկի շռայլության մեջ։ Իբր «տես՝ ինձ օրենքով ինչ հասնում է, այն էլ օգտագործում եմ»։ Բայց որքանով տեղյակ ենք՝ «օրենքով նախարարական պորտֆելները տրվում են այն ուժերին, որոնք ընտրությունների արդյունքներով վայելում են ժողովրդի վստահությունը. մինչդեռ Դաշնակցության դեպքում նման «միջադեպ» տեղի չի ունեցել։ Եվ ընդհանրապես՝ Լևոն Մկրտչյանի «վեհանձն արարքն» ինչ-որ իմաստ կունենար միայն այն դեպքում, եթե նա աճուրդով վաճառեր խնդրո առարկա մեքենան և այդ գումարով, ասենք, օգներ որևէ աղքատ դպրոցի։ Բայց նա այդ մեքենան թողել է նախարարության «տրամադրության տակ»։ Այնպես որ՝ իսկապես սիրուն բան չստացվեց»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2935 դիտում
08:34 13-09-2016
Խոստանում են ժամանակին վճարել աշխատավարձերը. «Չորրորդ իշխանություն»
10107 դիտում
10:52 09-03-2018
Գալուստ Սահակյանի տնեցիք լավ են ապրում, սառնարանում լիքը ուտելիք կա, ժամանակին օդափոխվում է. «Չորրորդ իշխանություն»
78953 դիտում
22:14 07-09-2017
Երևանում վթարի է ենթարկվել Արմեն Աշոտյանին սպասարկող ծառայողական Toyota Camry-ն. կան վիրավորներ
Այս բաժնից
1477 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»