211652_close_icon
views-count10110 դիտում article-date 10:52 09-03-2018

Գալուստ Սահակյանի տնեցիք լավ են ապրում, սառնարանում լիքը ուտելիք կա, ժամանակին օդափոխվում է. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Հայ ազգի մեջ ընդդիմադիր ճամբար չկա, պարզապես հայը ցանկանում է լավ ապրել, իր սառնարանում լիքը ապրանք լինի, տնեցիք լավ ապրեն, ժամանակին կարողանան օդափոխվել»,- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «ՉԻ» – Սովորաբար այդպես ծծկեր երեխաների մասին են ասում՝ «Ի՞նչ է պետք, որ փորը կուշտ լինի, տակը չոր լինի, ժամանակին հանեն մաքուր օդի»: Ծծկեր երեխային գուցե իսկապես դրանից ավելին պետք չէ, որովհետև գիտակցությունը դեռևս սաղմնային վիճակում է: Բայց Գալուստ Սահակյանն ակնհայտորեն ինքն իրեն է նկարագրել ու միանգամայն իրավացի է՝ տնեցիք լավ են ապրում, իր սառնարանում լիքը ուտելիք կա, ժամանակին օդափոխվում է, գիտակցությունն էլ սաղմնային վիճակում է: Ի դեպ՝ եթե որևէ օտարերկրացի իրեն նման արտահայտություն թույլ տար, թե հայերի գիտակցությունը պայմանավորված է միայն ստամոքսով, ազգովի այդ մարդուն թուրք կհայտարարեինք (կամ՝ ադրբեջանական նավթադոլարներով գնված): Բայց ասողը Գալուստ Սահակյանն է, և բոլորս ըմբռնումով ենք մոտենում: Ու միայն մի խնդրանք ունենք՝ որ տնեցիք նորմալ կերակրեն ու ժամանակին հանեն զբոսանքի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր