ԱՄՆ-ում վթարային վայրէջք է կատարել ուղևորատար Boeing-ը
Ամերիկյան United Airlines ընկերությանը պատկանող Boeing-767 ուղևորատար օդանավը վթարային վայրէջք է կատարել Հյուսթոնի օդանավակայանում այն բանից հետո, երբ շարժիչներից մեկի մեջ թռչուններ են հայտնվել, հայտնում է Tass գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն՝ օդանավը ուղղություն էր վերցրել դեպի գերմանիայի Մյունխեն քաղաք, սակայն թռչունների հարձակման պատճառով ստիպված է եղել վերադառնալ և բարեհաջող վայրէջք է կատարել:
Օդանավում եղել է 184 ուղևոր: Տուժածներ չկան: