Նավթի գները մոտեցել են 40 դոլարին
Նավթի համաշխարհային շուկայում այսօր գնային աճ է գրանցվել. «սև ոսկին» թանկացել է այն բանից հետո, երբ մի շարք երկրներ որոշում կայացրեցին չմեծացնել նավթի արդյունահանման ծավալները:
Շուկայում WTI (West Texas Intermediate) տեխասյան թեթև նավթի ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1,98%-ով և 1 բարելի դիմաց կազմել 36,63 ԱՄՆ դոլար:
Brent էտալոն նավթի ֆյուչերսների արժեքը բորսայում բարձրացել է 1,99%-ով՝ կազմելով 1 բարելի դիմաց 39,49 ԱՄՆ դոլար: