Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում. Գերմանիայի ֆիննախարար
Գերմանիայի իշխանությունները մոտ ժամանակներում չեն տեսնում Թուրքիան Եվրամիության կազմում:
Այս մասին հայտնել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն` BBC-ին տված հարցազրույցում:
«Մենք մեծ կասկածներ ունենք Թուրքիայի` Եվրամիության լիարժեք անդամ դառնալու կապակցությամբ»,- հավելել է նախարարը:
Հիշեցնենք, որ 1963 թ.-ին Թուրքիայի և Եվրոպական Տնտեսական միության միջև ասոցիացիայի մասին համաձայնագիր է ստորագրվել: Այդ հարցով բանակցությունները սկսվել են դեռ 2015 թ.-ից, սակայն ոչ մի արդյունքի չեն հասել: