«Բորուսիա»-«Բավարիա». ոչ-ոքի` հօգուտ մյունխենցիների. տեսանյութ
Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Բորուսիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 0:0 խաղաց Մյունխենի «Բավարիայի» հետ:
Հանդիպումը բավական հավասար ընթացք ունեցավ, կողմերը ունեցան մի քանի գոլային պահեր, բայց ընդհանուր առմամբ, «Բավարիային» հաջողվեց իր խաղը թելադրել եւ անհրաժեշտ ոչ-ոքին խաղալ:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց առանց փոխարինման:
Այս խաղից հետո մրցաշարում փոփոխություն չեղավ. «Բավարիան» պահպանեց 5 միավորի տարբերությունը «Բորուսիայից»:
[b]Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր
[/b]«Բորուսիա Դ.» - «Բավարիա»՝ 0:0