Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» ոչ-ոքի խաղացին հօգուտ «Արսենալի». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 36-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Չելսիի» հետ:
Խաղի հաշիվը բացեցին դաշտի տերերը՝ 11-րդ րոպեին աչքի ընկավ Խուան Մատան:
Առաջին խաղակեսի վերջում լոնդոնցիները օգտվեցին մանկունյանցիների դարպասապահ Դավիդ դե Խեայի կոպիտ սխալից Մարկոս Ալոնսոն հավասարեցրեց հաշիվը:
Այս ոչ-ոքիից հետո «Չելսին» 68 միավորով 4-րդ տեղում է: «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 65 միավոր և 6-րդ հորիզոնականում է: «Արսենալը» 66 միավորով 5-րդն է:
Հաջորդ երկու տուրերում Սուլշերի թիմը կհանդիպի «Հադերսֆիլդի» և «Քարդիֆի» հետ, իսկ «Չելսիի» մրցակիցները կլինեն «Ուոթֆորդը» և «Լեսթերը»: