211652_close_icon
views-count3932 դիտում article-date 02:02 13-05-2015

ՉԼ՝ «Բավարիա»-«Բարսելոնա». Մյունխենցիների դառնահամ հաղթանակը

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումն ավարտվեց մյունխենցիների հաղթանակով՝ 3:2: Սա նշանակում է, որ հրաշքը տեղի չունեցավ: Առաջին խաղից հետո, որտեղ կատալոնացիները հաղթեցին 3:0 հաշվով, միայն հրաշքը կարող էր «Բավարիային» օգնել: Բայց, տեղի ունեցավ թերևս ամենասպասելին: «Բավարիան» հաղթեց, իսկ «Բարսելոնան» դուրս եկավ եզրափակիչ: Հանդիպմանը առանձնապես երկար անդրադառնալը անիմաստ է: Այո, «Բավարիան» հաշվի մեջ շատ արագ առաջ անցավ, սակայն «Բարսելոնայի» հրաշալի հարձակողական եռյակը դրան պատասխանեց երկու գոլով: Այդ գոլերը կարծես երկվորյակներ լինեին՝ Մեսին փոխանցում է Սուարեսին, վերջինս Նեյմարին, բրազիլացին էլ գրավում է Նոյերի պաշտպանած դարպասը: Դրանից հետո «Բավարիային» անհրաժեշտ էր հինգ գոլ խփել, այսինքն, խաղի ինտրիգը հենց առաջին խաղակեսում մեռավ: Երկրորդ խաղակեսը արդեն ձևական բնույթ էր կրում: Կատալոնացիները ակնհայտ անցել էին «էկոնոմ» ռեժիմի, մյունխենցիները դեմքը փրկելու խնդիր էին դրել: Կարելի է ասել, որ երկուսն էլ հասան իրենց նպատակին: «Բավարիան» երկու անգամ գրավեց տեր Շտեգենի դարպասը, իսկ «Բարսելոնան» այդ ընթացքում միայն ժամացույցին էր նայում: Խաղն ավարտվեց մյունխենցիների հաղթանակով, և «Բարսելոնային» ընդամենը մեկ քայլ մնաց՝ Չեմպիոնների լիգայի բաղձալի գավաթը նվաճելու ճանապարհին: Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, երկրորդ հանդիպում «Բավարիա» (Մյունխեն, Գերմանիա) - «Բարսելոնա» (Բարսելոնա, Իսպանիա) – 3:2 Մեհդի Բենատիա` 7, Ռոբերտ Լևանդովսկի` 59, Թոմաս Մյուլեր` 74 – Նեյմար` 15, 29
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր