211652_close_icon
views-count2041 դիտում article-date 11:32 08-12-2014

Հայկ Գալստյանի «Հոֆենհայմ»-ը ոչ-ոքի է խաղացել առաջատար «Բավարիա»-ի հետ. ֆոտոշարք

«Հոֆենհայմ»-ի մինչև 17 տարեկանների թիմը, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի Մ-17 հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը և հայազգի հարձակվող Դավիթ Ղազարյանը, Բունդեսլիգայի հարավ- հարավարևմտյան խաղարկության 14-րդ տուրում հյուրընկալվել է առաջատար «Բավարիա»-ին: Խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Հայկ Գալստյանը փոխարինման է դուրս եկել 63-րդ րոպեին: Դավիթ Ղազարյանը չի մասնակցել հանդիպմանը: Մրցաշարի առաջատարը «Բավարիա»-ի Մ-17 թիմն է, որն իր ակտիվում ունի 31 միավոր: «Հոֆենհայմ»-ի Մ-17 թիմը առաջատարից հետ է մնում ընդամենը 1 միավորով: [b]«Բավարիա» Մ-17 - «Հոֆենհայմ» Մ-17՝1:1[/b] Գոլեր՝ Բենկո 73՛ - Սկենդերովիչ 30՛
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր