211652_close_icon

Մեկնած օպերատիվ խումբը նռնակ է հայտնաբերել

views-count3034 դիտում article-date 19:38 05-03-2016
Ոստիկանության Հրազդանի բաժնում 1967 թ. ծնված Մուշեղ Խ.-ից ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձորի քաղաքապետարանին պատկանող տնկարանի հարակից տարածքի ճանապարհի աջ մասում տեղադրված գազահաշվիչի մոտ հայտնաբերել է նռնակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր