211652_close_icon
views-count801 դիտում article-date 13:44 30-04-2014

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է փամփուշտներ և ձեռքի նռնակ` պայթուցիչով

Ապրիլի 28-ին, ժամը 09.55-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ռազմամթերք է թողել Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` կիսաքանդ շինության մոտ գտնվող ծառի տակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի` 228, 9 մմ տրամաչափի 15 փամփուշտ և «ՌԳՆ» տեսակի ձեռքի նռնակ` պայթուցիչով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր