ԵՄ և ԵԽԽՎ ներկայացուցիչները Բելառուսում կքննարկեն մահապատիժների կիրառման խնդիրը
Եվիամիության՝ մարդու իրավունքներիհարցերով հատուկներկայացուցիչ Ստավրոս Լամբրինիդիսը և ԵԽԽՎ ներկայացուցիչ Անդրեա Ռիգոնին մասնակցելու են Մինսկում մարտի 10-ին կայանալիք մահապատիժների կիրառման խնդրով կոնֆերանսին, հայտնում է Ria Novosti-ն:
Նշենք, որ Բելառուսը Եվրոպայում միակ երկիրն է, որտեղ մինչ օրս կիրառվում են մահապատիժներ, ինչի համար էլ երկրի իշխանությունները մշտապես քննադատությունների են արժանանում մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից:
Բելառուսի ԱԳՆ-ում հաստատելեն, որ սպասվում է Լամբրինիդիսի այցը: Նշենք, որ ԵՄ-ի ու Բելառուսի միջև մարդու իրավունքների հարցերով երկխոսությունները վերականգնվել են 2015 թ-ի հուլիսից:
Բացի այդ, կոնֆերանսի շրջանակներում հանդիպումներ կանցկացվեն Բելառուսի խորհրդարանում և մի շարք նախարարություններում: