Աշխարհում մահապատիժների թիվը 1/3-ով պակասել է. Amnesty International
2015 թ-ի համեմատ 2016 թ-ին աշխարհում մահապատիժների թիվը նվազել է 37%-ով։ Այդ մասին հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, փոխանցում է BBC-ն։
Նախորդ տարի պաշտոնապես իր կատար է ածվել 1032 մահապատիժ, մինչդեռ 2015թ-ին դրանց թիվը եղել է 1634։ Կազմակերպությունը նշում է Իրանը և Պակիստանը, որտեղ ամենաշատն են իրականացվում մահապատիժներ և որտեղ էլ դրանց թիվը ամենաշատն է նվազել։
Այդուհանդերձ, Չինաստանում իրականացվող մահապատիժները կազմակերպությունը չի կարողացել հաշվել, քանի որ ճշգրիտ տվյալներ հնարավոր չի եղել հավաքագրել։
Առաջին անգամ 2006 թվականից ի վեր ԱՄՆ-ն չի մտել ցուցակը գլխավորող հնգյակի մեջ։ Այն ներկա պահին գլխավորում են Չինաստանը /մահապատիժների թիվն անհայտ է/, Իրանը /567/, Սաուդյան Արաբիան /154/, Իրաքը /88/ և Պակիստանը /87/։
Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում մահապատիժներ գործում են միայն Բելառուսում և Ղազախստանում։