ԱՄՆ-ում նախընտրական արշավից դուրս է եկել հանրապետական Բեն Կարսոնը
ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու մասին հայտարարած հանրապետական Բեն Կարսոնը հայտարարել է, որ դուրս է գալիս մրցապայքարից: Այդ մասին նա հայտնել է պահպանողականների կոնֆերանսում երեկ ունեցած իր ելույթի ժամանակ, հաղորդում է Reuters-ը:
Նախկին նյարդավիրաբույժը մրցապայքարի սկզբում ֆավորիտ էր համարվում, սակայն վերջին ամիսներին իր հեղինակությունը կորցրեց:
Դրան նպաստեց նաև այն, որ վերջինս իր ինքնակենսագրական գրքում ապատեղեկատվություն էր գրել իր՝ 20 տարի առաջ Ուեսթ-Փոյնթի ռազմական ակադեմիա ընդունվելու մասին:
Նրա հիմնական մրցակիցը Դոնալդ Թրամփն, ով այդ ժամանակ Twitter-ի իր էջում արձագանքել էր՝ օհո՜, Բեն Կարսոնի ևս մեկ սուտ: