211652_close_icon

Ինչպե՞ս կվարվի կուսակցությունը, եթե իրեն բաժին հասնի երկնագույնը. «Ժողովուրդ»

views-count1876 դիտում article-date 09:28 04-03-2016
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծով նախատեսված է, որ ԱԺ ընտրություններում կուսակցությունները ներկայացված են լինելու տարբեր գույների առանձին քվեաթերթիկներով: Գույները բաշխելու է ԿԸՀ-ն՝ վիճակահանությամբ: և հետաքրքիր իրավիճակ է սպասվում. ինչպե՞ս կվարվեն կուսակցությունները, եթե իրենց բաժին հասնի երկնագույնը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հարցի պատասխանը ստանալ կուսակցությունների ներկայացուցիչներից: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն այս առնչությամբ ասաց. «Միանշանակ հավատացնում եմ, որ նման գույնի թերթիկ չի լինի»: ԲՀԿ խմբակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն էլ հայտարարեց. «Երբ ԲՀԿ խմբակցությունում Հրայր Թովմասյանի և Վարդան Պողոսյանի հետ քննարկվել է ԸՕ վերաբերյալ նախնական մի քանի մոտեցում, այդ ժամանակ քննարկվել է, որ կապույտ գույնի քվեաթերթիկ չի լինելու՝ սև քարոզչությունից խուսափելու համար»: Իսկ ԱՎՄԿ քարոզչության պատասխանատու Էդգար Առաքելյանն ասաց, որ ինչ գույն էլ լինի, կլինի իրենց հաղթանակի գույնը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր